



բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել ՄՌՏ-ի գաղտնիքներն ու օգտագործել ՄՌՏ-ն իր առավելագույն հնարավորություններով

14 տարվա աշխատանքային փորձ Ֆրանսիայում՝ որպես ՄՌՏ-ի կիրառական ինժեներ։ Վերջին 6 տարում նաև նշանակալի փորձ ՄՌՏ-ի գիտական հետազոտությունների ոլորտում՝ հիմնականում նորաստեղծ պռոտոկոլների փորձարկման և բարելավման մեջ։Տեսնելով ՄՌՏ սարքավորման հանդեպ պահանջարկն ու ոլորտի զարգացման անհրաժեշտությունը Հայաստանում և նախկին ԽՍՀՄ ռուսախոս այլ երկրներում, ինչպես նաև սարքավորման լիարժեք օգտագործման համար վերապատրաստման պակասը, Կարեն Մխիթարյանը նախաձեռնել է ստեղծել այս հարթակն այդ բացը լրացնելու նպատակով։
Հեռավար և հիբրիդ նորաստեղծ մեթոդների ու դասընթացների կառավարման համար նա ուսանել է ֆրանսիական առաջատար կազմակերպություններում՝ ստանալով համապատասխան որակավորում։ Արդյունավետ կերպով սովորելու համար Կարենը կարևոր է համարում, որ ուսուցման ընթացքը լինի հաճելի և ինտերակտիվ թե՛ ուսանողի, թե՛ դասավանդողի համար։ Այդ կերպ հնարավորինս արագ հաղթահարվում են բոլոր դժվարությունները ՄՌՏ բարդ ֆիզիկա ունեցող սարքավորումը բացահայտելու, ուսումնասիրելու և այն լիարժեք օգտագործելու համար։ Բարի գալուստ ՄեդՍպին Ակադեմիա:

Ararat Chakhoyan, PhD. Director Of Brain Mapping Research Center. Academic focus is to detect subtle brain changes with advanced magnetic resonance imaging biomarkers (e.g., Anatomical, Perfusion, Diffusion Tensor Imaging (DTI), Spectroscopy, CEST and PET) in various neurological diseases.
Extensive teaching and research leadership experience from 2015-present, continuously publishing in the field of cutting-edge neuroimaging research.