
Ձեզ ենք ներկայացնում մեր «ՄեդՍպին Ակադեմի» կազմակերպության ծրագիրը՝ կիրառելով հիբրիդ ուսուցման տարբերակը (բազմամեթոդ- Blended Learning)։ Մեր կողմից առաջարկվող վերապատրաստման դասընթացները վերաբերվում են ռադիոլոգիայի ոլորտի օպերատորներին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են ՄՌՏ սարքավորումների հետ։ Դասընթացը կհետաքրքրի նաև այն բժիշկներին և ուսանողներին, որոնք կցանկանան խորացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները տեխնիկական ՄՌՏ-ի ոլորտում։ Այն թույլ կտա նաև ծանոթանալ միջազգային մակարդակով տեղի ունեցող ՄՌՏ նորություններին, գիտական ձեռքբերումներին ու փորձերին։ Սկզբնական շրջանում դասավանդման թեմաները վերաբերվելու են ՄՌՏ-ի պատկերի որակի բարելավմանը և արտեֆակտների վերացմանը։
