
14 տարվա աշխատանքային փորձ Ֆրանսիայում՝ որպես ՄՌՏ-ի կիրառական ինժեներ։ Վերջին 6 տարում նաև նշանակալի փորձ ՄՌՏ-ի գիտական հետազոտությունների ոլորտում՝ հիմնականում նորաստեղծ պռոտոկոլների փորձարկման և բարելավման մեջ։Տեսնելով ՄՌՏ սարքավորման հանդեպ պահանջարկն ու ոլորտի զարգացման անհրաժեշտությունը Հայաստանում և նախկին ԽՍՀՄ ռուսախոս այլ երկրներում, ինչպես նաև սարքավորման լիարժեք օգտագործման համար վերապատրաստման պակասը, Կարեն Մխիթարյանը նախաձեռնել է ստեղծել այս հարթակն այդ բացը լրացնելու նպատակով։Հեռավար և հիբրիդ նորաստեղծ մեթոդների ու դասընթացների կառավարման համար նա ուսանել է ֆրանսիական առաջատար կազմակերպություններում՝ ստանալով համապատասխան որակավորում։ Արդյունավետ կերպով սովորելու համար Կարենը կարևոր է համարում, որ ուսուցման ընթացքը լինի հաճելի և ինտերակտիվ թե՛ ուսանողի, թե՛ դասավանդողի համար։ Այդ կերպ հնարավորինս արագ հաղթահարվում են բոլոր դժվարությունները ՄՌՏ բարդ ֆիզիկա ունեցող սարքավորումը բացահայտելու, ուսումնասիրելու և այն լիարժեք օգտագործելու համար։ Բարի գալուստ ՄեդՍպին Ակադեմիա:
